Խորհրդարանի որոշմամբ՝ նախագահական ընտրությունները Վրաստանում նշանակված են դեկտեմբերի 14-ին, տեղեկացրել է SOVAA-ն։
Որոշման նախագիծը, որը ներկայացրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լիագումար նիստում, 85 ձայնով արժանացել է հավանության։
Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ընտրություններից հետո երրորդ կիրակի օրը՝ դեկտեմբերի 29-ին։
Նշենք, որ Վրաստանի վերջին նախագահը, որն ընտրվել է ուղիղ քվեարկությամբ (Վրաստանի ժողովրդի կողմից ընտրատեղամասերում- խմբ.), Սալոմե Զուրաբիշվիլին է։ Նրա լիազորություններն այս պաշտոնում ավարտվում են 2024թ. դեկտեմբերին։