Վրաստանում Հայաստանից դեսպանությունից հայտնում են․
«Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք #Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող #ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք) ստորև նշված էլ-փոստի հասցեին։
Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։
Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ https://www.mfa.am/hy/consular-registration/
ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն armgeorgiaembassy@mfa.am,
ՀՀ դեսպանության հեռախոսահամարը՝ (+995 32) 295 17 23»։



