Վրաստանում ՀՀ նոր դեսպան ունենք

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ստորագրել է հրամանագիր, որով Ռուբեն Սադոյանը հետ կանչվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով նախագահը Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակել Աշոտ Սմբատյանին՝ տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից։

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։