Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 507 մարդ, ևս 40-ը՝ մահացել։

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 684 337 դեպք, որից 624 688 հիվանդ ապաքինվել է, 9 557-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 938 274 պատվաստում, օրական ՝ 5 309 պատվաստում: