Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 նո...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4399 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1705։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5390 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: