Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 նոր...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1568 դեպք: Ապաքինվել է 9 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 1279։

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6185 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 215-ը: