Վրաստանն իսկապես ունի ցանկություն՝ ֆասիլիտատո...

Հույժ կարևոր ձևաչափ է սա: Այս հանձնաժողովի կարևորությունն այն է, որ երկու վարչապետներն են ղեկավարում միջկառավարական հանձնաժողովի նիստը: Երկու երկրների կառավարությունները մասնակցում են այս նիստին, ինչը նշանակում է, որ երկու երկրները շատ ամուր կապեր ունեն տարբեր ուղղություններով: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին՝ անդրադառնալով այսօր Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի օրակարգին:

«Մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ և ընդհանուր շահեր, երկուստեք ուզում ենք է՛լ ավելի սերտացնենք հարաբերությունները: Սա, անշուշտ, վերաբերում է տնտեսական համագործակցությանը, տրանսպորտին, գործընկերությանը, շրջակա միջավայրի հետ կապված համագործակցությանը ևս, զբոսաշրջության զարգացմանը: Սրանք այն թեմաներն են, որոնք երկու երկրների համար շատ կարևոր են, կարող են սերտացնել հարաբերությունները:

Թույլ տվեք նշել, որ Վրաստանն իսկապես ունի ցանկություն ֆասիլիտատորի դերով հանդես գալու Հայաստանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: Անշուշտ, մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը՝ դյուրացնելու այս խաղաղության գործընթացը, որը մեր հարևան երկրների միջև զարգանում է»,- ասաց նա: