Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավ...

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին. «Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հաջող ընտրություններ անցկացնելու և նախնական արդյունքներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Հետագա հաջողություններ եմ մաղթում: Ակնկալում եմ սերտ համագործակցություն նոր կառավարության հետ»: