Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննա...

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ասադովին Ադրբեջանի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը: Նրանք ընդգծվել են միջին միջանցքի կարևորությունը, քննարկել  բեռնափոխադրումների հնարավորությունների մեծացմանն առնչվող հարցեր՝ հիմնական ուշադրությունն ուղղելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և տարածաշրջանային համատեղ նախագծերի զարգացմանը:

Կողմերը կարևորել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: