Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր վրա ճնշում է գործադրում Եվրախորհրդարանը՝ պահանջելով ներում շնորհել երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին։
«Առաջարկներ կան Եվրախորհրդարանից և տարբեր տեղերից, ճնշում կա, էլ չեմ ասում ավելին: Ես ասացի, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի (Սահակաշվիլիին ներում շնորհելու մասին): Ես նկատի ունեմ ճնշումը և՛ ներսում, և՛ դրսից», – ասել է Զուրաբիշվիլին վրացական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։
Եվրախորհրդարանը բազմիցս ընդունել է բանաձեւեր, որոնք կոչ են անում նախագահին ներում շնորհել Սաակաշվիլիին։ Նման կոչով վերջին բանաձեւն ընդունվել է այս տարվա մարտի սկզբին։ Զուրաբիշվիլին անհատական հարցումներ է ստացել նաեւ եվրոպացի պատգամավորներից։ Նախագահը բազմիցս ասել է, որ չի պատրաստվում ներում շնորհել Սաակաշվիլիին։



