Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ստորագրել է «Հ...

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է խորհրդարանի ընդունած «Համաներման մասին» օրենքը, ըստ որի մոտ հազար բանտարկյալ անմիջապես կազատվի, իսկ 5 հազարի պատժաչափը կկրճատվի, ուրբաթ հայտնել է նախագահի աշխատակազմը։

«Խորհրդարանի ընտրությունից առաջ կառավարամետ կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանի կողմից «Համաներման մասին» օրենքի ընդունումը բացահայտ անուղղակի ընտրակաշառք է։ Համաներումը, ըստ էության, մարդասիրական ակտ, է և, որպես կանոն, նպատակահարմար է այն հայտարարել ընտրությունների ավարտից հետո կամ դրանցից շատ առաջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ հաշվի առելով այն փաստը, որ բազմաթիվ դատապարտյալներ և նրանց ընտանիքները համաներման են սպասում, նախագահ Զուրաբիշվիլին ստորագրել է օրենքը։