Վրաստանի XI գումարման խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլուն վերընտրել են օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։
Պապուաշվիլու թեկնածությունը միակն էր։ Նրան առաջարկել է կառավարող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2021 թվականից։