Վրաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին վատ առ...

Վրաստանի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան պատասխանել է այն պնդումներին, որ Ուկրաինան, իբր, խոչընդոտում է Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը։ Այս մասին փոխանցում է «Европейская правда»-ն:

Հինգշաբթի՝ նոյեմբերի 6-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան խոչընդոտներ է ստեղծում Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։

«Վրացական կողմը չպետք է վիրավորվի հայելու մեջ իր արտացոլանքից։ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին վատ առաջընթացի բոլոր պատճառները թաքնված են Թբիլիսիում, այլ ոչ թե Կիևում»,-պատասխանել է ուկրաինացի նախարարը։

Սիբիգան հայտարարել է, որ Ուկրաինան վրաց ժողովրդին միայն մեկ բան է ցանկանում. «որպեսզի նա ի վերջո իրականացնի իր եվրոպական ձգտումները՝ չնայած ներկայիս կառավարության քաղաքականությանը»:

«Վրաստանը Եվրոպա է, այլ ոչ թե «ռուսական աշխարհ»,-հավելել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։