«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունեցել նախընտրական քարոզարշավի բացմանը և «Վրացական երազանքի» նոր կենտրոնական գրասենյակի բացմանը։
«Հավաքական «Ազգային շարժման» և նրա հովանավորների համար սա Վրաստանում անկարգություններ առաջացնելու և երկրորդ ճակատ բացելու վերջին ճակատամարտն է։ «Վրացական երազանք»-ի համար սա վճռական պայքար է՝ Վրաստանում վերջնականապես ամրապնդելու խաղաղությունը, վերջ դնելու դրսից արհեստականորեն պարտադրվող արմատականությանը և բևեռացմանը, պահպանել կայունությունը և տնտեսական առաջընթացը, պաշտպանել ազգային պատիվը և, որպես արդյունք, Վրաստանի եվրոպական հեռանկարը», - ասել է Իվանիշվիլին։



