ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ։
«Վստահ եմ, որ լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները, որոնք հնարավորությոուն կտան պարզել, թե հանրության տարբեր շրջանակներն, այդ թվում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մասնագիտական ու ակադեմիական շրջանակները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիները ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից»- այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Politik.am-ի հարցին, թե նպատակահարմար են համարում Հայաստանում անցումային արդարադատության կիրառումը և որպես քաղաքական ուժ կհայտնեն իրենց դիրքորոշումը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը պատասխանեց, որ թավշյա հեղափոխությունից հետո ամեն օր սպասել են անցումային արդարադատության մեկնարկին ` հավելելով, որ անցումային արդարադատության իրակացումը իրենց ծրագրային դիրքորոշումների մեջ է և բխում է իրենց արժեքներից.
«Ողջունում են պաոն Միրզոյանի նախաձեռնությունը: Հույս ունեմ, որ այս գործընթացը հնարվորություն կտա լրացուցիչ մեկնաբանել, թե ինչ է անցումային արդարադատությունը: Այն պատժի և ռեպրեսիայի մեխանիզմ չէ, այն հարության միջև հաշտության եզրեր գտնելու գործընթաց է, երբ օրինական միջոցները չեն կարող արդարություն ապահովել: Պատկերացնենք, թե Հայաստանում մի քանի հարյուր հազար մարդ ներգրավված է եղել կոռուպցիոն սխեմայի մեջ: Այդ բոլորին անհնար է բանտ նստեցնել, բայց դրա շուրջ կա հանրային ոչ համերաշխ վիճակ: Անցումային արդարադառությւն մեխանիզմները այդ համերաշխությունը վերկանգնելուն ուղղված միջոցներ են, որոնք պետք է գտնել և կիրառել` ուշադիր լինելով, որ դրանք բխեն հանրության շահերից` միևնույն ժամանակ ապահավելով ոչ թե թշնամանքի տարածումը, այլ հաշտության եզրեր գտնելը»:
Ըստ Նահապետյանի` այն մի հայեցակարգ է, որի պայմաններում տուժողները ինչ-որ պայմանների դիմաց պատրաստ են ներել բռնարարներին: Դրա խնդիրը բնավ մարդկանց բանտերում լցնելը չպետք է լինի:



