Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ցավակցական է հղել Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան կապակցությամբ․
Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի
Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։ Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։
ԱԳՆ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին և հարազատներին։ Բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։ Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում հոգու տոկունություն և համբերություն։