Ողբերգական դեպք, մարդատար գնացքի ու «ՎԱԶ 2109...

Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքն ու «ՎԱԶ 21099» մակնիշի՝ ռուսական համարանիշներով ավտոմեքենան։

«Բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են 2-ի մահը, իսկ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրում են գտնվում նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գնացքավարի, ավտոմեքենայի վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։