Ովքե՞ր են կազմելու «Ժառանգություն» կուսակցութ...

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ, հղում տալով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը առաջիկայում դառնալու է «Ժառանգություն» կուսակցության նախագահ: Թեմայի հետ կապված՝ «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր ունեցած տեղեկություններով, համաձայնությունն արդեն կայացած է, ու առաջիկայում այդ մասին կհայտարարվի նաև պաշտոնապես: Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Թաթոյանի հետ միասին կուսակցության, այսպես ասած, էլիտան կազմելու են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը և Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում