Ո՞վ է ԵՊԼՀ ՈՒԽ անունից ուղարկված ծաղկեպսակի հ...

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը արձագանքել է քննարկումների առիթ դարձած ծաղկեպսակին:

Տեղեկացնենք, որ համացանցում տարածվել էր Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի առթիվ իբրև ԵՊԼՀ ՈՒԽ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակի լուսանկարը՝ լատինատառ ոչ գրագետ գրությամբ․

«ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը պաշտոնապես հերքում է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ներկայիս ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։ Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, և նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ։

Շնորհավոր մայիսի 9»,- փոխանցում են ՈՒԽ-ից: