Ոստիկանությունը զբաղվում է Մյասնիկյան պողոտայ...

Ոստիկանությունը ահազանգ ստացել է Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարի վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է,գտնվում է հետազոտման փուլում: