Այսօր Հայաստանի բոլոր անկյուններում տոնում են Վարդավառը։ Տոնի ընթացքում մարդիկ իրար ջրում են՝ ի նշան Քրիստոսի պայծառակերպության։ Զարմանալի է, որ Վարդավառը տոնում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամանակին նա դեմ էր այս տոնին և անգամ իր դեմ լինելը հոդվածի տեսքով հանձնել էր ընթերցողների դատին։
Իր այդ հոդվածում Փաշինյանը տոնի ժամանակ քաղաքացիներին ջրելը համարում է խուլիգանություն և իշխանություններին մեղադրում օրենքը խախտողներին (մարդնաց ջրողներին) չպատժելու համար։ Հիամ Փաշինյանը իշխանության ղեկին է, և հետաքրքիր է՝ ինչու՞ չի հրահանգում ոստիկաններին բերման ենթարկել բոլոր նրանց, ովքեր ջրում են անծանոթներին։
Գուցե այն ժամանակ էլ Փաշինյանը դեմ չի եղել քրիստոնեական այս տոնին, իսկ իր հոդվածը եղել է միջոց՝ ավելորդ անգամ քննադատելու իշխանություններին։



