Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին...

Ոստիկանները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին, պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց:

«Մեր տեղաշարժը արգելելը լրիվ անօրինական է, մենք ականապատ դաշտ չենք պատրաստվում մտնել, մենք ուղղակի գյուղացիներին ենք ուզում տեսնել»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր հանել են ճանապարհին տեղադրված վրանները: