Չախոյանին ծեծի ենթարկեցին, թաղապետի դրած պայմ...

Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ժամանել են թաղապետերանի շենք:

«Տեսանյութին ծանոթ ենք, այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տեղում ծառայություն են իրականացնում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ ոստիկանները թաղապետարանի շենքից բերման ենթարկեցին Արթուր Չախոյանին: Ոստիկանական պաշտոնյան չհայտնեց, թե ինչու են միայն Չախոյանին բերման ենթարկում, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։

«Մինչև վերջ գնալու եմ»,- ոստիկանական մեքենայից հայտարարեց ակտիվիստը։

Նշենք, որ Արթուր Չախոյանի աչքին կապտուկ կար:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարեցին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել էր իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայոհոյել է: