Ուժի կիրառմամբ բերման ենթարկվածների թվում է պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտան, Facebook-ում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկում «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած բողոքի երթի մասնակից կանանց:
Մինչ այդ կանանց և ոստիկանների միջև բախում եղավ:
Ակցիայի մասնակիցները կարմիր մեխակներ, ձու, ներկ նետեցին կառավարության շենքի ուղղությամբ:



