Ոստիկանության աշխատակիցները կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացի այգուց բերման ենթարկեցին ՀՅԴ-ական երիտասարդին:
Երբ ոստիկանները առաջարկեցին ՀՅԴ-ական երիտասարդներին հեռանալ տարածքից, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն ասաց. «Ես ոչ մի բան չեմ խաթանորւմ, եթե ինչ-որ մեկին իմ ինչ-որ տեղում հայտնվելը խանգարում է, թող սողալով անցնի, ես այստեղ նստած եմ: Դուք ինձ օրինական պհանջ չեք ներկայացնում»:
Այդ խոսքերից հետո ոստիկանները բռնեցին թեւերից եւ ուժ գործադրելով տեղափոխեցին ոստիկանական մեքենան ու տրան:
«Մի փսլնքոտի պտճռով մարդ չի կարող իր երկրում քայլե՞լ»,-ասաց ՀՅԴ-կան երիտասարդը:
Նշենք, որ մինչ այդ նույն տարածքից բերման էին ենթարկել նաեւ ՀՅԴ այլ անդամների եւս:
Բանն այն է, որ ՀՀ բվարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կռավարության իր նստավայրից պետք է այցելեր կառավարության 3-րդ մասնաշենք, մասնավորապես, Տարածքային կառվարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:



