Ոսկու գինն իջնում է հինգերորդ օրն անընդմեջ

Ոսկու գինն ուրբաթ առավոտյան իջնում է հինգերորդ օրն անընդմեջ, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջնում է 4,15 դոլարով կամ 0,22 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 825,85 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանանում է 0,14 տոկոսով՝ մեկ ունցիան 21,012 դոլար։

Թանկարժեք մետաղի շուկայում նկատվում է բացասական դինամիկա հինգերորդ օրն անընդմեջ։ Ներդրողները գնահատում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) մոնետար քաղաքականության խստացման հեռանկարները։