Որևէ նոր շտամ չկա, դրանք օմիկրոնի տարբեր ենթա...

Հայաստանում Covid-19-ով վարակման դեպքերով պայմանավորված իրավիճակն անհանգստացնող չէ։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Որևէ նոր շտամ չկա, դրանք «օմիկրոնի» տարբեր ենթատեսակներն են։ Մենք ժամանակ առ ժամանակ դեպքային հետազոտություններ ենք իրականացնում։ Դեպքեր կան, երբ գրիպն ու քովիդը համատեղ են լինում անձի մոտ, ինչի հետևանքով ընթացքն ավելի բարդ է լինում։ Այս պահին անհանգստացնող իրավիճակ չունենք»,– ասաց նա: