Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ի ու իր անձի շուրջ արհեստական աղմուկ է ստեղծվել:
Լրագրողի դիտարկմանը, թե կռիվ է ԱԱԾ-ի ու Պետական վերահսկողական ծառայության միջև, Արթուր Վանեցյանը հարցրեց` ԱԱԾ-ն ՊՎԾ-ի հետ ի՞նչ ունի կիսելու։
Լրագրողի դիտարկմանը, թե ՊՎԾ-ն միակ կառույցն է, որ կարող է ԱԱԾ-ում ստուգումներ իրականացնել,Վանեցյանը արձագանքեց.
«Նման բան չկա, հակառակը՝ ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի»։
ԱԱԾ տնօրենը ավելացրեց, որ իրենց կառույցն իր աշխատանքն անում է շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ. «Եթե կլինի մի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխանլ տալ թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության առջև։ Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժով կամ փորձել վախեցնել»:



