Որևէ մեկին չթվա, թե մենք պետք է ասենք՝ ոչինչ զոհվեցին, զոհվեցին: Մենք գիտենք, որ կան մեղավորներ և ովքեր են այդ մեղավորները, բոլորը պետք է պատասխան տան: Երեկ հայտնի դարձավ, որ 19 զինվոր, քաղաքացիական անձ, որոնք եղել են գերության մեջ, թշնամին խոշտանգել ու սպանել է, նույն օրը բերանները բաց խորհրդարանում հրհռում էին նրանք, ովքեր մեր տղերքին և այդ նույն 19 հոգուն տարան, մատուցեցին թշմնամու դրոններին ու հրթիռներին, ոչ՝ զորքերին: Այս մասին զոհվածների ընտանիքների հետ հանդիպմանն ասաց Ճշմարտություն հանուն սերունդների նախաձեռնության նախագահ Գեղամ Նազզարյանը։
Գեղամ Նազարյանը, ում որդին ևս զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում, դիմելով հանրությանն ասաց․
«Պատերազմը մեր տուն բերեց Նիկոլը, իր հոր տնից բերեց, թե որտեղից, բայց մենք մեր երեխեքին մեր տնից էինք բերել։ Մեր երեխեքը նպատակներ ունեին, երազանքներ ունեին, մենք էլ ունեինք, դուք խլեցիք մեզնից մեր էրեխեքին՝ պատերազմ բերելով»։
«Ինչպե՞ս եք կարծում՝ այդ տականքներն ինչպես կարող են մասնակցել խորհրդարանական ընտրության և խոստումներ տալ, երբ նրանք հրհռում էին: Այդ նույն մարդիկ այսօր հրաժարվեցին ամսական 50 հազարական դրամ փոխանցել պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած ընտանիքներին, այդ տականքներին թո՞ւյլ եք տալու գնալ ընտրությունների»,- ասաց նա:



