Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի...

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր, կարծում եմ, արցախցիների և մեզ համար։

Երբ սեպտեմբերի 2-ին Արցախը որոշեց, արցախահայությունը որոշեց տեր կանգնել իր իրավունքներին, իր քաղաքական հեռանկարին, այդ օրվա ներկային, ցավոք սրտի, քաղաքական ընթացքը և մանավանդ այս օրերը մեր պատմության ամենահիշարժան, ամենաերևելի, ամենաարժանապատիվ օրերից մեկը այսօր մթագնված է։ Մթագնված է օրվա քաղաքական իշխանության վարած թե՛ քաղաքականության, թե՛ անհավասարակշիռ արտաքին քաղաքականության, նույնքան անհավասարակշիռ ներքին քաղաքականության արդյունքում։

Բայց, այնուամենայնիվ, ես ուզում եմ շարունակել իմ լավատեսությունը՝ հակառակ այն հանգամանքին, որ այսօր գտնվում ենք Եռաբլուրում, ուր հանգչում են արցախյան ազատամարտի և մեր բոլորի հավաքական արժանապատվության և իրավունքների պայքարի համար նահատակված մեր հերոսները», — այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։