Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խա...

«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել»,-այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրգործին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.

«Ես բազմիցս ասել եմ, նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ»։ 

Լրագրողների հիշեցմանը, թե վարչապետը  նշել էր, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր «ախպերական» մտածելակերպով են շարժվում, ո՞ւմ նկատի ուներ՝ Փաշինյանը պատասխանեց.«Դրանով ուզում էի ասել, որ իրավիճակներին մեր վերաբերմունքը չպետք է լինի ըստ այդմ, թե մենք ում հետ ինչ հարաբերություն ունենք։ Իրավիճակներին մեր վերաբերմունքը պետք է լինի ըստ այդմ, թե ինչ հարաբերություն ունի դա իրականության հետ, ճշմարտության հետ, օրինականության հետ»։