
Օրերս ՀՀԿ-ականների և ՔՊ-ականների միջև կռիվ էր ընկել, որը կապված է Գյումրու ավագանու ընտրությունների հետ։ ՀՀԿ-ում լավ հասկանալով, որ այդ կուսակցության մաս լինելը հանրության լայն զանգվածների համար կոմպրոմատ է՝ հրապարակեցին մի փաստաթուղթ, ըստ որի Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը 2016 թվականին անդամագրվել է ՀՀԿ-ին։
Սարիկ Մինասյանը հերքել է և հայտարարել է, որ դատի է տալու տեղեկատվություն հրապարակողին, քանի որ հրապարակված փաստաթուղթը կեղծ է ու ինքը ՀՀԿ անդամ չի եղել, անդամագրվելու դիմում չի ներկայացրել։
Մի կողմ թողնենք ՀՀԿ-ՔՊ վեճը և արձանագրենք մի կարևոր բան։ Որ ՔՊ-ականի տակը փորում ես՝ ՀՀԿ-ական է դուրս գալիս։ Ու սրա մասին արդեն ՀՀԿ-ականներն են խոսում։ Հենց նաև սա է խոսում այն կարծքիների օգտին,․ որ շատ հարցերում ՔՊ-ն ու ՀՀԿ-ն նույն են, անգամ կուսակցականների։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանն էլ էր ՀՀԿ-ական։ Տարիներ առաջ նա հայտարարել էր, թե ֆեյք ՀՀԿ-ական է եղել։