Ո՞ւր պետք է փախնեն՝ երկրագունդը փոքր է. Փաշին...

«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը օգտագործել է իր պատգամավորական կարգավիճակը և կորել իրավապահների տեսադաշտից»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ պատասխանատվությունից խուսափում է նախկին պատգամավորը.

«Նա քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէ, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ։ Միհրան Պողոսյանը նույնպես, պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել Հայաստանից։ Ի՞նչ կա այդտեղ զարմանալի։ Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք պետք է ասեիք՝ բա ու՞ր մնաց օրենքը, օրինականությունը։ Բայց ո՞ւր պետք է փախնեն՝ երկրագունդը փոքր է»։

Հիշեցնենք՝ Հանրապետական կուսակցության անդամ նախկին երկու պատգամավորներըմեղադրյալներ են քրեական տարբեր գործերով։