«GALLUP International Association»-ի 801 քաղաքացիների շրջանում արված հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների ամենաբարձր գնահատականին արժանացել է ՄԻՊ Արման Թաթոյանը, նրան հաջորդում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երրորդ տեղում նախագահ Արմեն Սարգսյանն է, ում հաջորդում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, վերջիններս ստացել են հավասար գնահատականներ, նրանց հաջորդում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ապա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենացածր միավորներով ցուցակը եզրափակում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Արտահերթ ընտրությունների մասին իմացել է հարցվածների 92․5 տոկոսը, տեղյակ չի եղել 7,5 տոկոսը։
Արդար և թափանցիկ ընտրությունների վստահություն ունեցել է հարցվածների 35․5 տոկոսը, մոտ 30 տոկոս քաղաքացիներ միանշանակ պնդել են, որ արդար և թափանցիկ ընտրություններ այս իշխանությունը անցկացնել չի կարող։
Քաղաքացիների 41,2 տոկոսը պնդել է , որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 15,9 տոկոսը պնդել է, որ միանշանակ չի մասնակցելու, մոտ 17 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Ըստ հարցման արդյունքների, եթե մյուս կիրակի լինեին ընտրությունները, «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 31,7 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի օգտին 5,9, ԲՀԿ-ի օգտին՝ 4․4, ԼՀԿ-ի օգտին՝ 2,7, ՀՀԿ-ի օգտին՝ 2,4, ՀՅԴ-ի օգտին՝ 2,1 տոկոս, Վազգեն Մանուկյանի օգտին կքվերակի հարցվածների ընդամենը 1 տոկսը, «Սասնա ծռերի» օգտին՝ 0,5, «Հայրենիք» կուսակցության օգտին՝ 0,4 տոկոս քաղաքացի։
Հարցվածների 24,6 տոկոսը ասել է, որ որևէ մեկի օգտին չի քվեարկելու։
Քաղաքացիներից հետաքրքրվել են նաև՝ ո՞ւմ կողմից են են գեներացվում կեղծ տեղեկությունները։ 25,8 տոկոսը նշել է ընդդիմության կողմից , 19,5 տոկոսը նշել է իշխանության կողմից, 36,2 տոկոս քաղաքացիները պնդել են՝ այդ ինֆորմացիան գեներացվում է և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից։
Քաղաքացիների մեծամասնությունը՝ մոտ 70 տոկոս պնդել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը պետք է ընդլայնի իր համագործակցությունը, 16,4 տոկոսը նշել է ԱՄՆ-ն, որին հաջորդում է Ֆրանսիան, ԵՄ-ն, Չինաստանը, ապա Իրանը, ԵԱՏՄ-ն, ՆԱՏՕ-ն, Վրաստանը, ապա ՀԱՊԿ-ը։
Այս արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիմանը ներկայացեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։



