Ո՞ր երկրի դրոշն են ՊՆ-ում դրել ՌԴ խաղաղապահ զ...

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրում է․

«Հայաստանի Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Արտակ Դավթյանը երեկ ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։

ՊՆ կայքում հրապարակված լուսանկարների համաձայն՝ Դավթյանի դիմաց դրված է Հայաստանի դրոշը, իսկ Մուրադովի առջև դրվածն ակնհայտ ՌԴ դրոշը չէ: Փաստորեն փնթիությունն ու տգիտությունը արդեն թափանցել են ՊՆ շենք»: