Ոչինչ չենք կարող անել, քանի որ ՀՀ իշխանությու...

Ինչպես արդեն նշել էինք, մի շարք կանայք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման ակցիա էին իրականացնում: Նրանք կաթնախառնուրդներ էին բերել՝ պահանջելով ՄԱԿ-ից, որ դրանք հասցնի Արցախ, քանի որ իրավիճակն Արցախում անելանելի է:

Նախկին Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լրագրողներին ներկայացրեց ՄԱԿ-ի պատասխանը:

«Մեզ առաջարկեցին, որ կաթնախառնուրդները Առաքելույթուն Հայաստան կազմակերպության միջոցով այստեղ տեղահանված ընտանիքներին տրամադրեն: Մյուսը այստեղի ՄԱԿ-ի կառույցը խոսի Ադրբեջանի ՄԱԿ-ի գրասենյակի հետ, որ այնտեղից կաթնախառնուրդ տրամադրեն, հաջորդ առաջարկն այն է, որ մենք ընդունենք, որ ՀՀ իշխանություններն են ընդունել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, հետևաբար իրենք ոչինչ չեն կարող անել: Այս երեք տարբերակներից ոչ մեկն էլ մեզ համար ընդունելի չէ»,-ասաց նա: