Ոչ սթափ և վարելու իրավունքից զրկված վարորդը վ...

Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և զրկված է եղել ավտոմեքենան վարելու իրավունքից։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն ասել են, որ «Mercedes»-ի վարորդը օրեր առաջ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիայի մասնակիցներից է եղել և նա նույնպես խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց վարորդական իրավունքը առանց քննության վերականգնվի։