Ոչ մի քաղաք բեզռազմեր չի. Փաշինյանը՝ խցանումն...

Սա շատ խոշոր նախագիծ է Հայաստանի համար, եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը։

«Սա  շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա։ Իհարկե, մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի կառուցման ժամանակը, բայց մանավանդ այն հատվածներում, որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել, կամ հմտությունները որոշակիորեն չեն օգտագործվել, հղկված չեն բավարար չափով, դա ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք։

Ընդ որում «Աջափնյակ» կայարանի թեման առանձին վերցրած թեմա չէ, մեր ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաև ըստ ամենայնի, երթևեկության տրամաբանությունները կփոխվեն և արդյունավետությունները կմեծանան։

Եթե մենք շրջանաձև երկու գիծ ունենանք, անընդհատ պտույտների, ընդ որում հանդիպակաց պտույտների միջոցով հնարավոր է, որ շատ ավելի մեծ էֆեկտներ ունենանք, քան մինչև այս տեսել ենք»,–ասաց Փաշինյանը։