Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 1-ին Երևանում հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդման, տարածաշրջանային նշանակության հարցեր:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն:



