Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա...

Դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Նախատեսվում է կազմակերպության  շրջանակներում քննարկել դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի շուրջ:

Նիստի հիմնական որոշումները կգրանցվեն ամփոփիչ հայտարարագրում և մի շարք այլ փաստաթղթերում: