Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտարարել է Վլադիկավկազի օդանավակայանի փակման մասին, հայտնում է Интерфакс-ը։
«Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի շրջաններում անօդաչու թռչող սարքի վտանգ է հայտարարվել»,- նշել է նա։
Հանրապետության ղեկավարը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում գտնվող Շալխի պոլիգոնի վրա։ «Զոհեր կամ ավերածություններ չկան»,- հավելել է նա։