Ամենակարևորը՝ մեր ժողովուրդը իմացել է իրականությունը, որ սա պայմանավորված պատերազմ էր, դավադիր պատերազմ էր՝ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով,-այսօր Եռաբլուրում լրագրչողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ խոսելով Ապրիլյան պատերազմից 3 տարի անց եղած վիճակի մասին:
«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հատել է բոլոր սահմանները քրեաիրավական առումով եւ պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար»,-ասաց Ավետիսյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե «Սասնա ծռերի» անդամները թող չփորձեն Արցախի սահմանը հատել։
«Վիտալի Բալասանյանը Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել, որի մասին ինքը խոստովանեց։ Արցախի Հայաստանի Հանրապետության մարզ է եւ որեւիցե մեկը չի կարող ասել՝ ով պետք է հատի եւ ով ոչ։ Հույս ունեմ, որ իր հակապետական գործողությունները որոշակի արձագանք կստանան, նա առնվազն պետք է զրկվի այդ պաշտոնից»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։



