Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է. փաստաբանը մ...

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է քրեական գործի շրջանակներում, որի մանրամասները չեմ կարող հայտնել։ Նա հարցաքննվել է որպես վկա։ Կարող եմ ասել նաև, որ նրա տված ցուցմունքը որևէ կապ չի ունենա այս գործի քննության ընթացքի և մեղադրյալի հետ»,- ասաց փաստաբանը։