Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է երկհար...

Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռը ընկել է երկհարկանի բնակելի տան վրա, տեղեկացրել է Delfi լիտվական պարբերականը։  Ինքնաթիռի ընկնելու տեղում՝ Ժիրնյու փողոցում, ուժեղ հրդեհ է սկսվել։

Միջադեպի մասին տեղեկությունը ստացվել է ժամը 05.30-ին մոտ։ Ըստ չվացուցակի՝ այդ ժամին պետք է վայրէջք կատարեր DHL ընկերության ինքնաթիռը։

Ինքնաթիռում անձնակազմի երկու անդամներն էին եւ ընկերության երկու աշխատակիցներ։ Delfi-ն գրել է, որ «փրկարարներն ազատել են օդաչուին, նա գիտակցության է եկել»։ Ինքնաթիռում եւ գետնին գտնվող մյուս տուժածների մասին պարբերականը չի տեղեկացնում։