Վիետնամում ավտոբուսը հայտնվել է սողանքի տակ

Վիետնամի կենտրոնական հատվածում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի տակ ավտոբուս է մնացել։ Առնվազն վեց մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է երկրի պետական լրատվական գործակալությունը։

Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 32 մարդ։ 19 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ 

Երկու մարդ շարունակում է մնացել սողանքի տակ։ Իշխանությունները փրկարարական գործողություններ են իրականացնում այդ անձանց ցեխի և քարերի տակից դուրս բերելու նպատակով։