Մենք արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել Սարի թաղում: Ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք, ոստիկանության աշխատակիցները բռնություններ են կիրառել նաև հարակից տների բնակիչների նկատմամբ: Պետք է նկատել, որ ցույցի մասնակիցների վրա քաղաքացիական հագուստով անձանց հարձակումից կարճ ժամանակ առաջ մի խումբ քաղաքացիական հագուստով անձիք Խորենացի փողոցից անցել էին ոստիկանական շղթան և ուղղություն վերցրել դեպի Սարի թաղ, որտեղ և տեղի էր ունեցել բախումը:
Ոստիկանական շղթան անցած քաղաքացիական հագուստով անձանց մեջ նկատվել է նաև մի անձ, որը մշտապես ուղեկցում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Մեր ունեցած տեղեկություններով նա ոստիկանապետի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանն է:
Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանից: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հարց ուղղեցինք Աշոտ Ահարոնյանին: Մեր հարցը տեսնելով նա խնդրեց լուսանկարը, որից հետո Ահարոնյանը մեր հարցին չպատասխանեց:
A1plus հեռուստաընկերության այս տեսանյությում հստակորեն երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձիք ծեծում ցույցի մասնակիցներին:
Դիտեք 1:10 րոպեից



