Կառավարության մոտ այսօր՝ դեկտեմբերի 8–ին միաժամանակ հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները և Փաշինյանի աջակիցները։
Փաշինյանի մի քանի տասնյակ աջակիցների շարքերում էին նաեւ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամները, որոնք զրահաբաճկոնի համար նախատեսված ժիլետներ էին կրում, նաև ռացիաներ։
Ավելի վաղ «Հեղափոխության պահապանների» ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր կոչ–ուղերձ՝ դուրս գալ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։
Փաշինյանի աջակիցների սադրեցին իրենց աշխատանքը կատարող լրագրողներին, վիրավորեցին armnews-ի նկարահանող խմբին, սկսվեց վիճաբանության, միջամտեցին ոստիկանության աշխատակիցները։



