Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Մխչյան գյուղում....

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 23-ին Մխչյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Մխչյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Սամվել Ա.-ի և Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 40-ամյա Գևորգ Ա.-ի ու 35-ամյա Արտաշես Ա.-ի միջև, որի ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել, ու այդ ժամանակ Սամվել Ա.-ն ստացել է մարմնական վնասվածք, ապա, միջադեպի վայրից հեռանալով, իրեն պատկանող ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Գևորգ Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի՝ Արարատի մարզային քննչական վարչություն: Հայտնաբերվել է Սամվել Ա.-ն:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Գևորգ Ա.-ին և Արտաշես Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են: