Վ.Գալոյանը կոռուպցիայի կանխարգելման թեմայով խ...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը կոռուպցիայի կանխարգելման թեմայով խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։ Միջոցառման նպատակն է համակարգում բարձրացնել թափանցիկության աստիճանն ու պատասխանատվության մակարդակը:

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ներկայացվել են ռիսկային իրավիճակների վերլուծության մեթոդներ և հստակ ցուցումներ, էթիկայի ու շահերի բախման կանխարգելման գործիքակազմեր, որոնք միտված են պետական համակարգում օրենքի գերակայության և մասնագիտական բարեվարքության ամրապնդմանը։

Քննարկվել են վերջին տարում արձանագրված հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման փորձը, կիրառված գործիքներն ու հակակոռուպցիոն ռազմավարության բաղադրիչները։

Առանձնահատուկ շեշտադրվել է կոռուպցիայի դեմ պայքարը որպես պետական քաղաքականության հիմնասյուն և պետության գաղափարախոսության առանցքային բաղադրիչ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ համակարգում ձևավորելու կոռուպցիայից զերծ, իրավական բարձր պատասխանատվություն կրող և հանրության վստահությունը վայելող միջավայր:

Կոռուպցիայի կանխարգելումն ու արդար կառավարման հաստատումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև պետության արժեքային համակարգի ու հանրային վստահության վերականգնման կարևորվող ուղղություն։