Վերջին օրերի հոսանքազրկումները հետևանք են Արց...

Վերլուծաբան Էդգար Էլբակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․

 

«Ե՛վ հոսանքի թանկացումը, որն «աննկատ» անցավ արևմտյան նեոգաղութատիրական մեդիայի համար, և՛ վերջին օրերի հոսանքազրկումները հետևանք են Արցախում թշնամուն հանձնված ՀԷԿ-երի։

 

Քանի Արցախն օկուպացված է, լավ չեք ապրելու ոչ մեկդ։ Անգամ իսլամ ընդունելն ու թլպատվելը ձեզ չեն օգնի, որովհետև ինչքան էլ փախչեք ձեր ինքնությունից, թշնամին ձեզ հայ է ընկալելու ու ոչնչացնելու է այնքան ժամանակ, մինչև չազատագրեք Արցախը»։